Ազնախ անսամբլ (Չեչենական Ժողովրդական երգեր)

                                          Չեչեններն ու ինգուշները պատկանում են էթնիկ ծագումով, վայնախների խմբին: Ըստ արխեոլոգների, հյուսիսային կովկասում բնակություն են հաստատել մ.թ.ա. 3-րդ դարում: Պատմության ընթացքում ընդմիշտ լինելով կայսրությունների լծի տակ ու հաճախ հալածվելով, կոփվում է նրանց ազգային դիմադրողականությունը, նորագույն պատմության մեջ հասնում անգամ՝ վայրագության: Հետաքրքիր է լսել, դարերում կերտված, այդ վայրենի պայքարի արտացոլանքը, որ առկա է վայնախական երգի մեջ:

”Ազնախ” անսամբլը կանացի երգչխումբ է, կազմված է չեչենուհիներից, ինգուշուհիներից ու վրացուհիներից ու հանդիսանում է՝ վայնախական, ազգային ձայնադարանը, լավագույնս ներկայացնողներից:

This entry was posted in Ձայնադարան and tagged . Bookmark the permalink.

Leave a comment