”Ստեղ մենք ենք պատասխանատու”…

”Ստեղ մենք ենք պատասխանատու՜” գոչեց հանկարծ հարթակից փրփրած բերանով հեղափոխականը: ”Մենք ենք որոշում…”

Զզվելի ա, ուղղակի զզվելի ա…չէ լավ, խիստ չլինենք: Ես հասկանում եմ , որ մենք նոր ազգ ենք չունենք պատմություն, համարիա թե չունենք… էն ինչ որ ունենք կերտվել ա օտար ազգերի պատմության էջերի լուսանցքում, նրանց կայսրությունների շղարշի ներքո: Իսկ ինչու՞…մենք փիլիսոփաներ չենք ունցել, մերոնք պոետներն էին…լուսնոտ, երազկոտ ու երգեցիկ: Պոետները հարբում են, գժվում, կրակում, գովերգում, սիրում բայց երբեք չեն մտածում: Մտածում են փիլիսոփաները…կերտում գաղափարներ, վերծանում, ստորադասում ու նետում որպես ռումբեր հասարկության մեջ: Եվ այդ պայթյունից ա որ ծնվում են արժեքները: Ձուլվում են մարդկային բանականությանը,  բնազդին՝ որն էլ հենց դառնում է կրողը այդ արժեքների, սեփականատերը, չբաղդադվող մասնիկը նրա:

Զիլ կենսագրություն ունեցող ժողովուրդները, հենց արժեքների համար են գոյամարտ տվել, թե Նորմանդիայի ափերում, թե Բաստիլի դարպասների արջև ու էական չէ թե ով ա զանգը հնչեցրել պայքարի, Յակուբինցիները, Բոնապարտը, Գանդին, Հիտլերը, Չե Գեվարան թե ասենք Մաոն: Էականը այն է թե հանուն ինչի են զանգ հնչեցրել: Մեկի զանգերը ազատության զանգերն էին, միուսինը հավասարության, միուսինը ազգային:

Հանուն ”ինչ որ բանի” պայքարը անխոցելի ա, հանուն ”ինչ որ մեկի” պայքարը դատապարտված ա անդունդին, քանզի էդ դեպքում պայքարի ճակատագիրը դառնում ա ”առաջնորդի” ճակատագիրը, ”առաջնորդի” վախճանը, պայքարի վախճանը:

”Մենք ենք ստեղ պատասխանատու”… դու ով ես՞… արժեք ես՞, գաղափարի ու մտքի մարմնավորում ես՞, թե էնքան պինդ ես որ հարիր չեն քեզ մարդկային թուլությունները՞: Եթե աստված մի անի հանկարծ նորից զոհ եղավ, էլի պատասխանատու ես, թե այդ ժամ արդեն անմեղ՞: Եթե հանկարծ Րաֆֆին որոշեց որ չի շարունակում…հետո՞…վերջ՞…պռծավ՞: Միկրաֆոնդ քեզ՜…կողքից երկու հատ էլ դինամիկ թե կուզես կնվիրեմ, բայց պատասխանատուն դու չես…քո համար եմ ասում:

Սա քո պայքարը չի…  Սա ամենքի պայքարն ա ու թե ուզում ես գոտեպնդել առաջնորդիդ, ուրեմն մի դիր այդ պատասխանատվության բեռը նրա ուսերին: Նա ընտրվել է՞… այո՜ ու իր ”փայ” կանգնած ա արդեն հարթակին, մնացածը արդեն ամենինն է: Եվ քոնը, և այդ ”պռովոկատորինը” և իմը…

Րաֆֆի, տղերք, ”պռովակատորներ” ու ”դասալիքներ”՝ պինդ մնացե՜ք…

This entry was posted in Գրական and tagged . Bookmark the permalink.

Leave a comment