“Des bonbon ou la mort” կամ կապիտալիստների լակոտները

Բնավ արևմտյան քաղաքակրթությունը փարոսն ա համայն մոլորակի, էն անհասանելի պտուղը, որին 3րդ աշխարհի ժողովուրդները լոզերը կախ նայում են միշտ ցածրից: Կատարելիության հասնող վարքի ու բարքի արգանդը, առօրեան իմաստավորող ծեսերի ու սովորույթների դարբնոցը, որ որպես ընծա սփռվում ա ամբողջ աշխարհով, ժողովրդավարության էքսպորտ նախագծի անվան ներքո: Երբեմն մշակույթային այդ ինվազիան ինքնասիրություն ունեցող տերություններում հայտնվում ա բարձր պատնեշների առջև և ժողովրդավարության էքսպորտը  հարկ ա լինում կատարել ռումբերի տեսքով: Կարճ ասած Բուշը Սադամի առջև ուլտիմատում էր դրել: Կամ Բաղդադում  ամեն երկրորդ քայլափոխին պիտի լինի մեկ McDonalds, մեկ Subway, մեկ Tiffanys և տարին մեկ պիտի նշեք մեկ Valentine’s Day, մեկ Thanksgiving, մեկ Helloween կամ Բաղդադի երկնակամարում կնշմարվի US Airforce ու կռմբակոծի քեզ դեպի 21 րդ դարի վերջին, update արած դեմոկրատիայի գիրկը: Կարճ ասած “Des Bonbon ou la mort” կամ “trick or treat”.  Վերջում եղավ ինչ եղավ:

Իմիջայլոց որևե երկիր գրավելուց ,գրավում են ամբողջովին, յուրաքանչյուր կառույց իր ենթակառույցով հանդերձ, ամեն մի հաստատություն իր մասնաշենքերով հանդերց, Դպրոց, մանկապարտեզ, բուհ, ծերանոց, բերդ ու բորդել, բոլորը խոնարհվում են սրբության սրբոց կապիտալիզմին: Էդպես երկորդ համաշխարհայինի վերջում էլ մի քանի տարիների ընթացքում ընկավ նաև ողջ Եվրոպան, այս անգամ փառք աստծո ռումբեր չէին,Աստվածամոր տաճարը կանգուն է դեռ:

Ու էսօր, մի քանի ժամ առաջ թակեցին դուռս: Քանի որ ոչ ոքի չէի սպասում , զարմացա ու բացելուց առաջ նայեցի դիտանցքից: Մի քանի էրեխեք էին, ինչ որ անկապ տարօրինակ շորերով: Միանգամից մտաբերեցի, էսօրվա փողոցում պատահական աչքիս ընկած աֆիշան. “Helloween Party – dance before you die” ու հիշեցի… էսօր Հելոուինա: Աչքերս շտապ փնտրեցին սեղանին դրված ափսեն, որտեղ սովորաբար քաղցրավենիքներ եմ լցնում… դատարկ էր: Տեր աստված բա էս էրեխեքին ինչ տամ ես՞, մեխկ չեն էս ցրտին, բուք ու բորանին սենց թեթև հագնված փողոցներն են ընկել մի երկու կտոր կանֆետի համար: Հանկարծ հիշեցի որ էսօր տուն գալուց բանան էի գնել ճանապարհին, մածեցի լավ մարդա մի հատ բանան կտամ ու ինքնավստահ լայն ժպիտը դեմքիս բացեցի դուռը: Դեռ չէի հասցրել դուռը այնքան բացել որ բոլորը տեսանելի լինեին, հանկարծ մի 5 ից 6 տարեկան երեխա, Բեթմենի կոստյումով, թռավ դեմս, լայն բացեց բերանը, որտեղ առկա էին ընդհամենը մի երկու ատամ, խլինքը քթին սառած ու գազազած աչքերով բղավեց “Des Bonbon ou la mooooooooort”…

“Կամ կոնֆետ կամ մահ”…. Մահ բառը արձագանքեց ամբողջ շքամուտքում, գրավեց ողջ թմբկաթաղանթս ու հասավ քունքիս: Նրա աչքերը փայլատակեցին երբ տեսան ձեռքիս բանանը: Ես տեսա նրան իս սենյակում նստած բանան ուտելիս, ես տեսա նրա փոքր եղբորը որ խնդրում է կիսել բանանը, մերժվելով: Ես տեսա կապիտալիստ շան լակոտին, ով պահանջում է իր կարծիքով իրեն հասանելիքը, բայց չի արել ոչինչ այն վաստակելու ու սպառնում է ՄԱՀով… “la mooooooooort”…

Աչքիս առաջ եկավ ամեն ինչ, աչքիս առաջ եկավ Իսրաել Օրին ծնկի եկած բրիտանական պալատներում, Կոմիտասը գժանոցում, Սևրի պայմանագիրը, Լոզանի պայմանագիրը, Կարսի պայմանագիրը… էդ լակոտին ես տեսա որպես Hilarry Clinton, հայ թուրքակաան պրոտոկոլների ստորագրման ժամանակ, տեսա նրա կողքին շիվարած Էդվարդ Նալբանդյանին, նա պահանջում էր, կամ տու’ր կամ մահ….

Ես նայեցի նրա աչքերին, բարցրացրեցի բանանը, դանդաղ բացեցի կեղևը ու սկսեցի նրա աչքերին նայելով դանդաղ ուտել… Hillary ն զգաց, որ ես Նալբանդյանը չեմ, նա զգաց, որ ես Helloween չեմ տոնում: Մի պահ սթափվեց, մաքրեց խլինքը թևնոցով մի քայլ ետ գնաց ու ասաց. “excusez moi monsieur” …

This entry was posted in Գաղափարախոսական and tagged . Bookmark the permalink.

2 Responses to “Des bonbon ou la mort” կամ կապիտալիստների լակոտները

  1. BlogNews says:

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  2. Praha says:

    ibr inch?

Leave a comment