Մեսչյան ու Հախվերդյան – Ժամանակի զանգերը

Գրեթե վստահ եմ, որ արվեստը՝ խորը տառապանքի, մտրակների, արյան ու քրտինքի մեջ է ծնվում: Այն պարարտ հողն է մարդկային այդ ցավը, որտեղ ծիլ են տալիս տեսիլքները հրեղեն ու դառնում թմրադեղ, սպեղանի մեր վերքերին: Էդպիսի մի պարարտ հող էր սովետական հասարակարգը: Ամենուրեք դուրս պրծած ցցեր ու գամեր, որ սպառնում էին ու ահաբեկում մարմինդ, մտրակ ու զսպաշապիկ, որ խեղդում էին երազներդ:Թերևս զարմանալու չէ, որ էս խառնարանում կոփվում է հոգին, բանականությունը ընդվզում է ժամանակի դեմ  ու արդյունքում ձուլվում են ժամանակի ղողանջները:

Վլադիմիր Վիսոցկիյ, Անդրեյ Տարկովսկի, Մարինա Ցվետաևա, Միխայիլ Բուլգակով, Սերգեյ Փարաջանով… Դեմքեր, որ չխոնարհվեցին անշունչ սոցռեալիզմի առաջ:

Սերունդներին մեր հայրերի ևս բախտ վիճակվեց ունենալու իրենց կողքին դեմքերի, որ պիտի հնչեցնեին ժամանակի զանգերը, որ պիտի երգեին ժամանակն ու հույզերը: Նրանցից երկուսի մասին կուզեի փոքր ինչ խոսել, քանզի նրանք այն երկուսն են, ովքեր երգում են նաև մեր մասին, հետխորհրդային սերունդի:

Արթուր Մեսչյան և Ռուբեն Հախվերդյան: Մի պոետ ու մի ճարտարապետ, այնքան իրարից տարբեր, այնքան իրար հակասող, այնքան իրար մերժող ու վերջապես այնքան միասին: Ես կփորձեմ համառոտ խոշորացույցի տակ առնել նրանց, թեպետ անշնորհակալ ու շատ բարդ գործ է արվեստաբանությունը, առավել երբ մասնագիտական նրբություններին չես տիրապետում: Էնպես որ կանխավ ուզում եմ ներողություն խնդրել վերոնշված մարդկանց, եթե սխալվեմ որևե մեկնաբանության մեջ:

Հախվերդյանը հանճարեղ բանաստեղծ է, նրա ոճը շատ նման է Բոբ Դիլանի, Վլադիմիր Վիսուցկու և Բերթոլդ Բրեխտի պոեզիային:Սակայն զուգահեռները վերջինիս հետ միայն ոճով չեն ավարտվում: Բերթոլդ Բրեխտի էպիկական թատրոնի դրամատուրգիական կառուցվածքը շատ հաճախ կարելի է գտնել Հախվերդյանի երգերի մեջ: Նա հաճախ երկխոսության է բռնվում իր պերսոնաժների հետ, ձևավորելով երկխոսության սխեման էնպես, որ միաժամանակ հասկանալի դառնա հանդիսատեսին պերսոնաժի պատմությունն ու հանգամանքները.                                               (Մեջ. ) “Զավակներդ չվեցին ու թռան օտար ափեր,                                                                    Նույնիսկ չեն էլ մտածում , որ թողել են քեզ անտեր:” (Բարի լույս տիկին Արուս)                 “Հին ընկեր իմ անգին ընկեր, արդյոք նույնն ես մնացել,                                                         Նիհարել ես դու, թե լցվել ու հետույքդ հաստացրել” (Հին ընկեր)                                      Սրանից կարելի է հետևություն անել, որ Հախվերդյանը, այսինքն նրա պերսոնաժը  առկա է միշտ նրա երգերում, այսինքն ամեն մի գործ գրեթե ինքնակենսագրական է: Սակայն ինչպես Բերթոլդ Բրեխտը էնպես էլ նաև Ռուբեն Հախվերդյանը զերծ է մնում պատմությանը ամփոփիչ սեփական գնահատակններ տալուց: Օրինակ՝Բրեխտի “Սեցուանի լավ մարդը” պիեսում, երբ վերջին տեսարանում գլխավոր պերսոնաժը աստվածների դատաստանի առջև է կանգնում, ընդատվում է սյուժեն և ներս է մտնում մի անկախ կերպար, ներողամտությունը հայցում հանդիսատեսի և հորդորում նրանց, փնտրելու և գտնելու յուրովի սեփական գնահատակնն ու “դատավճիռը”: էպիկական թատրոնին հատուկ, վերջավորություն չպարունակող այս մոդելը հաճախ կարելի է գտնել նաև Հախվերդյանի մոտ: “Ծեր գնչուհին” երգի վերջում, նա բաց է թողնում վերջին գնացքը, ճամփու է դնում հարազատներին, ընկերներին ու մենակ մոխրանում չլքելով իր քաղաքը, իսկ եզրակացությունները թողնելով մեզ…Արժեր որ՞:

Հախվերդյանի խոսքը պարզ է, հասարակ, նա հասկանալի է կոշկակարին, հանցագործին և դասախոսին: Նրա բառարանը չի ճանաչում ոչ մի սահմանափակում, անգամ ամենագռեհիկը, նրա նախադասության մեջ դառնում է ոսկե պոեզիա: Դա նաև արդյունքն է նրա վարպետության՝ բառերը թարգմանելու համապատասխան հնչյունների:                                                                                                                                      Մեջ. “Սա մի կուսանո՞ց է, թե սա բոզանոց է,
Ասե՛ք, ձայնազո՛ւրկ իմաստուններ:
Ո՞ւր է անգլուխը՝ քաղաքագլո՞ւխը,
Որն ունի ոռի վրա ծալքեր:”                                                                                                              Եվ վերջում կուզեի արձանագրել մի բավականին հետաքրքրաշարժ փաստ, որը հաճախ չի նշվում, երբ խոսք է գնում Հախվերդյանի պոեզիայի մասին: Նա Ռոբերտ Սահակյանցի կողքին, 21րդ դարի հայ ամենահանճարեղ մոգական ռեալիստն է, երբեմն նաև սյուրռեալիստը:                                                                                                                               Մեջ. “Երբ գիշերն է իջնում մեզ վրա, մեր աչքերն են փակվում,                                           Մեր կապույտ նժույգները մեզանից հեռանում ու փնտրում են իրար…                                 Ես ու լուսինը միասին, մոտեցանք սառած ջրափոսին….                                                     Երևանի գիշերներում, լուսնի ափսեն է գլորվում                                                                          Ու հեռավոր արվարձանում, արծաթե հետքն է իր թողնում…                                                Նույնիսկ ընձուղտը տարօրինակ մի երգ է,                                                                                       Բայց որ փակված է վանդակում նա արդեն երգ չէ…”  Հրաշք ուղղակի:
Իհարկե նրա պոեզիան արժանի է լուրջ քննադատական աշխատության, ոչ էսպիսի մակերեսային համառոտ մեկնաբանությունների, էդ իսկ պատճառով հորդորում եմ ես մեր ժամանակակից երաժշտագետներին, լրջագույնս բացահայտել Հախվերդյանի արվեստի ետնախորշերը, մարգարիտներն ու լույսերը:

Անդրադառնալով Մեչյանին միանգամից պիտի նշեմ, որ նա որևիցե կապ չունի Հախվերդյանի ժանրի հետ, քանզի հաճախ զուգահեռներ են անցկացնում նրա և Մեսչյանի միջև: Արթուր Մեսչյանի հայտնի խոսքերը, որ նա երգիչ չէ, շատերի կողմից ընդունվում է որպես դեմագոգիա և անգամ ինչ որ “Ատամներ” ունեցող որոշ հումորային բալագաններ ”բոցեր” են վառում այդ մտքի վրա: Սակայն հասկանալու համար Մեսչյանի արվեստը լրջագույնս հարկավոր է անդրադառնալ այս խոստովանությանը:

Ուշադիր ուսումնասիրլու դեպքում, հասկանալի է դառնում մի բան՝ հիմնականում Մեսչյանի երգերը չունեն սյուժե, փոխարենը տեսարանների կամ ավարտվող գործողությունների նկարագրում է:       Մեջ. ” Դատարկվել են փողոցները, հարազատ ձեր դեմքերից և շրջում են չորս բոլորը լոք ստվերները անցյալից…”,                                                                      ”Խուլ հառաչանքի, ցավի մորմոքի, միշտ նույն գիշերով սահմանված չես դու…”: Նրա երգերում առկա են իրարից անկախ դրվագներ, որոնք վերջի վերջո ենթարկվելով մեղեդուն ապաստան են գտնում մեկ ընդհանուր գաղափարի ներքո ու դառնում ամբողջություն: Էստեղ հենց բացահայտվում է “Ես երգիչ չեմ” թեզի որոշ եզրեր: Մեսչանը երգերին մոտենում է որպես ճարտարապետ: Նա գծում է կառույցի հատակագիծը՝ մեկ համընդհանուր մեծ գաղափար:Նա կառուցում է, բացահայտում այդ ”շինությունը” սենյակ առ սենյակ, խուց առ խուց,  որմնանկարում է յուրաքանչյուր սրահ, զարդարում սյուները և կամարներով կապում ամենը իրար: Ամենակարևորը՝ այդ ամենը կրում է համնդանուր մի տանիք:

Ի տարբերություն Հախվերդյանի, Մեսչյանը հանգամանքներ նկարագրելուց բավականին զգուշորեն է այդ անում, նա փիլիսոփայորեն է մոտենում հարցերին, տալիս է ավելի շատ հարցեր: Մեջ.” Աշխարհը այս բաժանվել է, հազար ու մի տարբեր կտորների, ասում են շատ վաղուց, ստում են երևի..                                                                      Մենք հաղթեցինք պատերազմում սակայն պարզվում է պարտվեցինք…                                 Բել ոսոխին Հայկը հաղթեց, կամ հակառակը երևի…                                                                     Ուր էիր աստված, երբ թալանում էին չքնաղ մի երկիր…”
Հետաքրքրաշարժ է նաև այն փաստը, որ Մեսչյանի երգերի հերոսը (եթե էդպիսին լինում է) չունի պերսոնաժ, նա մարդ արարածն է և նրան հուզում են համամարդկային խնդիրները, կյանքի իմաստ (”Երբ իմաստազուրկ է լինում”, ”Հաջորդ կյանքում”), արդարություն,եղբայրություն, հավասարություն (”Աշխարհը այս բաժնվել է”, ”Դիմակահանդես”, ”Հույս”)

Մեսչյանի խոսքը բարդ է, երբեմն հանված հայերենի նկուղներից և անծանոթ նրա բառարանը զետեղվելով, նրա խորհրդավոր և միստիկ մեղեդու հնչյուններում, էլ ավելի խորհրդավոր է դարցնում նրա երգը: Պատահական չէ որ նրա երգերի գործիքավորումը ուսումնասիրելուց հասկանում ես, որ գրեթե միշտ առկա է էլէկտրոնիկ երգեհոնի ձայնը: Եվ այնումաենայնիվ էնպես է կառուցում ու հյուսում նա երգը, որ անգամ հարվածային գործիքների սոլոն հանդիսատեսին խորհրդավոր է թվում և բազում հարցադրումների ու մարտահրավերների հանում:

Ինչևիցե… Նրանք երկուսն են մեր ժամանակում, այսքան իրարից տարբեր, իրար հակասող, իրարամերժ, բայց այնքան միասի՜ն: Այո, երկուսն ել միասին մեր ժամանակների հանճարներն են:

Հա ու քանի չեմ մոռացել, սոցցացներում հաճախ եմ կարդում վիրավորանքներ Ռուբենի հասցեին, պատճառաբանությամբ որ նա այպանել է Մեսչյանին, բոլոր այդ comment-ներին ուզում եմ պատասխանել.” Հանգիստ կացեք, օրինակ Չեխովը Շեքսպիրին համարում  էր ամենաանտաղանդ դրամատուրգը, դրանից ոչ Չեխովը վատ գրող դարձավ, ոչ էլ Շեքսպիրը:” 🙂

Վերջում տեղադրում եմ իմ ամենասիրած մեկական երգերը, Մեսչյանից և Հախվերդյանից…

Ռուբեն Հախվերդյան – Հիշում եք տիկին

Արթուր Մեսչյան – Վերջին անգամ

Լսեք միայն լավ երաժշտություն… 😉

Հովմարե…

This entry was posted in Ձայնադարան, Գրական and tagged . Bookmark the permalink.

18 Responses to Մեսչյան ու Հախվերդյան – Ժամանակի զանգերը

  1. Lilit Damiryan says:

    Չեխովի եւ Շեքսպիրի պարագայում, այո, երկուսն էլ հանճար են: Իսկ ինչ վերաբերում է Հախվերդյանին, նա իսկական քաղաքացի է, երեւանցի, երեւանի խիղճը, համարձակ մարդ եւ տաղանդավոր երաժիշտ, բայց միայն տաղանդավոր: Արթուր Մեսչյանի համար անվերապահորեն կարելի է փաստել, որ նա մերօրյա հազվագյուտ հանճարն է: Իհարկե, Ձեր վերլուծությունը հետաքրքրական էր, բայց որոշ դեպքերում շատ հեռու ճշմարիտից:

  2. Arman Azaryan says:

    Aveli antaghand u tget text djvare patkeratsnel

  3. Taxonomie says:

    Indzel hetaqrqrec Arman Azaryani reakcian. Patahabar mta Blog, hetaqrqrutyamb kardaci meknabanutyune, sxalnere im achqicel chvripecin, bayc hankarc es commente miangamic shrxkac demqis, mi tesak hum, chpatcharabanvac borboqvacutyun. axn e shat es tekstum te bibare? te arhasarak hamemunqneri pakasn e grgrel dzer nyardere Arman? Miguce karoxananq ognel hexinakin ed masin xoselov?

  4. Taxonomie says:

    Lilit Damiryan! Isk dzer bareri texatarape nman e bararanum paytac rumbi, vori patcharov irar glxi bardzracac barere anteselov irenc geragnahatvac linelu paste durs en uzum prcnel stexcvac iravichakic. ete cankutyun uneq karox em manramasnel.

  5. Lili Galstian says:

    es en depqna, vor piti liner Xatuba ev Haxverdyan …mek@ myusits ”taxandavor u hanjarex ” 🙂 isk Meschian@…na chi xaxum..barov mnaq !

  6. Taxonomie says:

    Heghinakin: Karcum em bareri entrutyan harcum mi poqr zgushanale cher xangari.

    • hovmare says:

      Ախր, թե պիտի քոմենթ թողեք, քոմենթ թողնելու համար, իմաստը որնա՞: Էդ անտեր քոմենթ գրելն էլ պիտի իմաստավորված լինի չէ: Որ բառերի՞, ինչ ասել է զվուշանալ՞, չէր խանգարի խթանելով ինչը՞… նյութը հենց գրել եմ նպատակ ունենալով զարկ տալու քննարկմանը, բայց գոնե մի քիչ գաղափարական քնարկմանը… օրինակ՝. ”ես կարծում եմ Հախվերդյանը մոգական ռեալիզմի հետ կապ չունի, որովհետև … ի տագդա լի”… What the f………

  7. Taxonomie says:

    Zgushanal nshankum e orinak chcharashahel Hanchar bare…

  8. Taxonomie says:

    Haxverdyani poezian indz hamar en maqur, ztvac jurna, vorov shaxaxvac thach kashan poqr hasakum hachuyqov kul em tvel ev aranc vorovayni shrjanum caveri anush qun mtel. Nra arorya kyanqi, kensagrutyan, iradardzutyunneri targmanutyun POEZIAN minchev ors el sharunakum e npastel marsoxutyans lav ashxatanqin, nertapancelov mashk u entamashk, stamoqs, hasnelov zgayaranneris, bardzranalov depi gitakcutyun. Bayc aynuamenayniv xusapum em nran hanchar anvanel, hakarak depqum irakan hancharneri masin xoselis stipvac klinem bararannere qrqrel, vochinch chgtnelu parz gitakcmamb.

    • hovmare says:

      ոնց հասկացա աղիքային ու մարսողության լուրջ խնդիրներա առաջացրել Հախվերդյանը մոտդ, մի հատ Գաստրոենթերնոլոգին դիմի, ինքնա զբաղվում ստամոքսաաղիքային խնդիրներով, մաշկայաինի հետ էլ կապված դերմատոլոգնա…
      P.S: Pardon, ուղղակի էնքան ”վեհ” էր միտքդ, որ չկարողացա լուրջ պատասխանել, բառախաղերդ чересчур անհասանելի են ինտելեկտիս համար:

  9. Taxonomie says:

    De cer veh mtqerin ev baraxaxerin hasnel bnakanabar cher karox isk uxxagrutyan masin xoseln avelord e… Isk gracs aveli lav kardalu demqum miguce hajoxver haskanal vor marsoxutyan xndirnere Haxverdyan lselu ardyunqum anhetanum en. Djvaranaum em haskanal cer chpatcharabanvac negativutyune en depqum, erb es shat positiv em tramadrvac ev gnahatum em cer arac gorce.

    • hovmare says:

      🙂 Ամեն ինչ լավա նեգատիգ չեմ, պոզիտիվ եմ… ուղղագրության առումով, իսկապես որ ճիշտ ես, դպրոցում ծույլիկ եմ եղել մի այլ կարգի…

      • Taxonomie says:

        Chem patkeracnum, vor nman intelekti ter marde cuylik exac lini. Boloris hetel karox e patahel. Cez viravorelu mtadrutyun chunei. Hetaqrqrutyamb em kardum cer meknabanutyunnere. Sirov ksharunakem hetevel nor texadrveliq meknabanutyunnerin.

  10. Taxonomie says:

    incertitude, anxiété.

  11. Taxonomie says:

    😦

  12. Praha says:

    kxndrei jnjel im commentnere, Kanxav shnorhakalutyun.

Leave a comment